Skip to content

Սիրանուշ Դվոյան

Սիրանուշ Դվոյանը ծնվել է 1975 թվականի օգոստոսի 16-ին ք. Գավառում:

1992-1997 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում:

1997-2000 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի առկա ուսուցմամբ ասպիրանտ: Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

2003-2016 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներում:

2014 թվականից առ այսօր դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Տարբեր տարիների զուգահեռաբար որպես հետազոտող աշխատել է ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ում, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ ՀԿ-ում:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների` հրատարակված հայաստանյան և միջազգային հանդեսներում ու պարբերականներում:

Խմբագրել և գիտական հրատարակության է պատրաստել արևմտահայ, սփյուռքահայ ու խորհրդահայ մի շարք հեղինակների հատորներ:

2023 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահն է: