Վարչական իրավախախտումների բաժինը Լեզվի կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է։ Բաժինը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքներով, Լեզվի կոմիտեի նախագահի հրամաններով, Լեզվի կոմիտեի և բաժնի կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
Վարչական իրավախախտումների բաժինը վերահսկում է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը, լեզվական օրենսդրության խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, աջակցում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` պատասխանատվության միջոցներ կիրառելու համար նախապատրաստում և դատարան է ներկայացնում լեզվական օրենսդրության խախտումների վերաբերյալ նյութերը, կազմում է հայցադիմումներ, վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ, դատավարական այլ փաստաթղթեր, մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, ապահովում է Լեզվի կոմիտեի գործերով դատական ակտերի կատարումը։
Վարչական իրավախախտումների բաժնի կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։