Skip to content

Հանրային հեռուստաընկերություն | Հայերենի զարգացումը՝ տեխնոլոգիաներին համահունչ. Լեզվի կոմիտեի նոր հայեցակարգը

Լուրերն իր ռեպորտաժում անդրադարձել է ՀՀ լեզվի կոմիտեի գործունեությանը։ Մասնավորապես՝
  • Լեզվի կոմիտեն մշակում է լեզվական պետական քաղաքականության հայեցակարգ, որը միտված է հայերենի՝ որպես պետական լեզվի լիարժեք գործառմանը, արդի տեխնոլոգիական աշխարհում հայերենի կենսունակության և տարածելիության բարձրացմանը, ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների իրացմանը։
  • Կոմիտեն մշակում է նաև պետական փաստաթղթաշրջանառության մեջ փոխառվող հատուկ անունների, փոխառվող/թարգմանվող հասկացությունների կանոնարկման կարգ։
  • Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկումներ, ուսումնասիրում լեզվավիճակը, արձանագրում Լեզվի մասին օրենքի խախտումները։ Ներկայումս ուսումնասիրվում է լեզվավիճակը սննդամթերքի շուկայում։