Skip to content

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը ոչ հայախոսների հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ  է։ Հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակի վերջին թարմացումը (Common European Framework of Reference for Languages) և նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը (Երևան, 2005)` նախատեսվում է ստեղծել հայերենի առանձնահատկություններից բխող հայերենի ուսուցման, գնահատման և ստուգման վեցաստիճան (համապատասխանաբար` (Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) համակարգ:

Ծրագիրը ներառում է հայերենի իմացությունը ստուգող և գնահատող համակարգի ստեղծումը, այն ներդնելու մեխանիզմների մշակումը։ Համակարգով հնարավորություն կստեղծվի լեզվի իմացությունն ստուգող քննություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ու արտերկրում հայերենի ուսուցում իրականացնող պետական և ոչ պետական լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, ստանալ հայերենի իմացության միասնական չափորոշիչներով հավաստագրված վկայական։

Ծրագիրը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հմ. 31-Լ, 26.03.2024 հրամանով: