Մարիամ Խաչատրյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 11-ին ք. Արտաշատում։
2015-2019 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2022-2024 թթ. սովորել է ՀՀ փաստաբանական ակադեմիայում։
2020 թ. աշխատել է Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունում որպես փորձագետ։
2021 թ. աշխատել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նախ որպես հանձնաժողովի անդամի օգնական, ապա որպես ավագ մասնագետ։
2021-2024 թթ. աշխատել է «ՈՒնիվերսալ բիզնես սոլուշնս» ՍՊԸ-ում և «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում որպես փաստաբան, իրավախորհրդատու։
2024 թ. մայիսի 20-ին ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի հրամանով նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ։