Skip to content

Լեզվական վերահսկողության բաժին

Լեզվական վերահսկողության բաժինը Լեզվի կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է: Բաժինը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքներով, Լեզվի կոմիտեի նախագահի հրամաններով, Լեզվի կոմիտեի և բաժնի կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

Լեզվական վերահսկողության բաժինը ապահովում է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը,  իրականացնում է լեզվական փորձաքննություն, լեզվաքարոզչություն, վերահսկում է հեռուստառադիոընկերությունների մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության այլ միջոցների  լեզուն  գրական  հայերենը լինելու  պահանջի կատարումը։ Գրական հայերենի լիարժեք գործածությունն ապահովելու նպատակով բաժինը կազմում է հորդորակներ, ամփոփագրեր` պաշտոնատար անձանց, մամուլի, հեռուստառադիոընկերությունների մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների և ֆիլմերի լեզվի վերաբերյալ։ Աջակցում է հայերենը կանոնարկող բառարանների, տեղեկատուների ու ձեռնարկների ստեղծման և հրատարակման աշխատանքներին։

Լեզվական վերահսկողության բաժնի կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։