Հայերենը ոչ հայախոսների համար. լեզվի միասնական չափորոշիչների մշակում
Լեզվի կոմիտեն, ձգտելով մեծացնել հայոց լեզվի լայն կիրառելիությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող ոչ հայախոսների շրջանում, իրականացնում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որի շնորհիվ հայոց լեզվի իմացությունը կդառնա չափելի:
Մեդիամաքսն աշխատանքի և ակնկալվող վերջնարդյունքի մասին զրուցել է ծրագիրն իրականացնող մասնագետների հետ:

