Որտե՞ղ կարող եմ գտնել ինձ հետաքրքրող բառի բացատրությունը։
Փնտրե՛ք․ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» (Երևան, 1969), Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան» (Երևան, 1976)։
Արևմտահայերեն բառերը՝ Գ. արք. Ճէրէճեան, Փ. Տօնիկեան, Արտաշէս Տէր Խաչատուրեան, «Հայոց լեզուի նոր բառարան» (Բեյրութ, 1992)։
Գրաբար բառերը՝ Հ. Աւետիքեան, Հ. Սիւրմէլեան, Հ. Աւգերեան, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (Վենետիկ, 1836-1837)։
Միջին հայերենի բառերը՝ Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, «Միջին հայերենի բառարան» (Երևան, 2009)։
Բարբառային բառերը՝ «Հայոց լեզվի բարբառային բառարան» (Երևան, 2001-2012)։
Որտե՞ղ կարող եմ գտնել բառի հոմանիշը։
Որտե՞ղ կարող եմ գտնել տեղեկություն բառի ծագման կամ ստուգաբանության մասին։
Փնտրե՛ք․ Հր. Աճառյան, «Հայերէն արմատական բառարան» (Երևան, 1926), Գ. Ջահուկյան, «Հայերեն ստուգաբանական բառարան» (Երևան, 2010):
Ինչպե՞ս կարող եմ ճշտել բառի ուղղագրությունը։
Փնտրե՛ք․ Հովհ. Բարսեղյան, «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան» (Երևան, 1973), Ա. Սուքիասյան, Ք. Սուքիասյան, «Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան» (Երևան, 2002):
Որտե՞ղ կարող եմ գտնել դարձվածքի նշանակությունը։
Փնտրե՛ք․ Պ. Բեդիրյան, «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան» (Երևան, 2011), Ա. Սուքիասյան, Ս. Գալստյան, «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (Երևան, 1975)։
Ինչպե՞ս կարող եմ ստուգել՝ բառը մեծատա՞ռ է գրվում, թե՞ փոքրատառ։
Փնտրե՛ք․ Դ. Գյուրջինյան, «Մեծատա՞ռ , թե՞ փոքրատառ» բառարան-տեղեկատու (Երևան, 2003)։ Մեծատառի և փոքրատառի գրության վերաբերյալ նյութեր կարող եք գտնել նաև այստեղ։
Որտե՞ղ կարող եմ գտնել տառային հապավումների բացատրությունը։
Փնտրե՛ք․ Դ. Գյուրջինյան, Ն. Հեքեքյան, «Հայերենում գործածվող տառային հապավումների բառարան» (Երևան, 2007)։ Տառային հապավումների վերաբերյալ նյութեր կարող եք գտնել նաև այստեղ։
Որտե՞ղ կարող եմ գտնել օտար բառի հայերեն համարժեքը։
Փնտրե՛ք․ Ա. Հայրապետյան, «Օտար բառերի բառարան» (Երևան, 2011), ինչպես նաև «Օտար բառերի հայերեն համարժեքների առցանց բառարան» (Լեզվի կոմիտե)։
Ինչպե՞ս կարող եմ ճշտել բառի հոգնակիի կազմությունը։
Փնտրե՛ք․ Դ. Գյուրջինյան, «Անուն խոսքի մասերի թվի կարգը արդի հայերենում» բառարան-տեղեկատու (Երևան, 2007), հայոց լեզվի ընդարձակ բացատրական բառարաններում, որտեղ վերջավորությունները ներկայացված են բառահոդվածներին կից։
Ինչի՞ց կարող եմ օգտվել կետադրական հարցերի դեպքում։
Փնտրե՛ք․ Ս. Աբրահամյան, «Հայերենի կետադրություն» (Երևան, 1999), Ա. Թորոսյան, «Հայերենի կետադրություն» (Երևան, 2004), Ա. Սարգսյան, «Ժամանակակից հայերենի կետադրությունը» (Երևան, 2012)։
Ինչպե՞ս կարող եմ առաջարկություններ ներկայացնել Լեզվի կոմիտեին կամ հայտնել վարչական իրավախախտման մասին։
Գրե՛ք մեզ contact@langcom.am էլհասցեով կամ զանգահարե՛ք 010266879 (ներքին՝ 0) հեռախոսահամարին։