Skip to content

Մրցույթ՝ փորձագետ ներգրավելու համար

Մրցույթ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրում հայերենի իմացությունը ստուգող և գնահատող առաջադրանքներ մշակող փորձագետի համար։

Աշխատանքային պարտականություններ`

  • «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի շրջանակներում մշակված չափորոշիչների և հայերենի առանձնահատկություններից բխող հայերենի ուսուցման, գնահատման և ստուգման վեցաստիճան (համապատասխանաբար` (Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) համակարգի հիման վրա մշակել առաջադրանքներ,
  • ակտիվ մասնակցել վերապատրաստումներին, հանդիպումներին, քննարկումներին և հանդես գալ առաջարկներով։

 

Մասնագետին ներկայացվող պահանջներ՝

  • «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն,
  • Օտար լեզուների իմացություն,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն,
  • Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ,
  • Ոչ հայախոսներին հայերեն ուսուցանելու աշխատանքային փորձ,
  • Ոչ հայախոսներին հայերեն ուսուցանելու ինքնուրույն մեթոդաբանության կիրառում (հրատարակված նյութերի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերենի իմացության գիտելիքներն ու կարողունակությունները զարգացնող մշակումների փորձ,
  • Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետներում իրականացնելու կարողություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն և թիմում աշխատելու պատրաստակամություն։

 

Աշխատանքը առկա ձևաչափով է։

Դիմումների ընդունման ժամկետ` 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Դիմելու համար աշխատանքային ինքնակենսագրությունը (CV), առկայության դեպքում՝ հրատարակությունների, մշակումների ցանկը, նմանատիպ ծրագրերի և դասընթացների մասնակցության հավաստագրերի, վկայականների պատճենները, տեսանյութերը ուղարկել job.langcom@escs.am էլհասցեին:

 

Մրցույթը երկու փուլով է։ Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի: